Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ ուտեն աղքատները. Ա՝ խառը կանաչի, Բ՝ սխտոր, Գ՝ կանաչ սոխ, Դ՝ տաքդեղ». Փաշինյանը՝ կառավարությանը

17:40, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Ի՞նչ ուտեն աղքատները. Ա՝ խառը կանաչի, Բ՝ սխտոր, Գ՝ կանաչ սոխ, Դ՝ տաքդեղ». Փաշինյանը՝ կառավարությանը

«Երբ տարեվերջին խոսում էինք թանկացումների մասին, ԱԺ մեծամասնության որոշ ներկայացուցիչներ ասացին՝ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, ու գնաճը նրանց բարեկեցության մակարդակի վրա չի ազդի: ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները և պարզվել է, որ այդ պատգամավորների հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են: Հարց՝ ի՞նչ ուտեն աղքատները»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև պատասխանի 4 տարբերակ. «Ա՝ խառը կանաչի, որ ԱՎԾ տվյալներով էժանացել է 48.5 տոկոսով, Բ՝ սխտոր, որ նույն տվյալներով էժանացել է 22.2 տոկոսով, Գ՝ կանաչ սոխ, որ էժանացել է 18.2 տոկսսով ու Դ՝ տաքդեղ, որ էժանացել է 12.1 տոկոսով»:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսպես պատասխանեց. «Հասարակությունը կընտրի առավել մեծ կալորիականություն ապահովող մթերքը, որը կհամապատասխանի իր բյուջեին»:

5142 | 0
Facebook