Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Էրդողանը Հայաստանի հետ հաշտեցման համար օգնություն կխնդրի Հռոմի պապից. Regnum

16:30, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Էրդողանը Հայաստանի հետ հաշտեցման համար օգնություն կխնդրի Հռոմի պապից. Regnum

2018թ. փետրվարի 5-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին (Թուրքիայի նախագահի՝ վերջին 59 տարվա ընթացքում առաջին այցն է Վատիկան): Հանդիպումը կկայանա Վատիկանի առաքելական գրադարանում:

Regnum գործակալության՝ եկեղեցական-քաղաքական գծով գլխավոր խմբագիր Ստանիսլավ Ստրեմիդլովսկիի կարծիքով՝ Էրդողանը կարող է այդ հանդիպումն օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

«Հնարավոր է՝ այժմ Էրդողանն օգնություն խնդրի Հռոմի պապից՝ Հայաստանի հետ հաշտվելու համար, ինչը կօգնի բարելավել միջազգային հարթակում իր իմիջն ու կլուծի հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերը»,- գրել է Ստրեմիդլովսկին իր հոդվածում:

Նա նաև նշել է, որ Հռոմի պապը «հարմար միջնորդ» է Անկարայի և Երևանի մերձեցման համար, քանի որ Վատիկանը վայելում է Հայաստանի վստահությունն ու չի միջամտում ԼՂ հակամարտության բարդ գործընթացին:

Նշենք, որ Վատիկանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Հռոմի պապը 2015թ. ապրիլին պատարագ մատուցեց Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

4061 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am