Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Իրադարձություններ

«Վարորդներին համոզել են՝ թե գնացեք, աշխատեք, մինչև գազի գնի իջեցման հարցը լուծենք». Հրանտ Եղիազարյանը՝ գործադուլի դադարեցման մասին

16:20, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Վարորդներին համոզել են՝ թե գնացեք, աշխատեք, մինչև գազի գնի իջեցման հարցը լուծենք». Հրանտ Եղիազարյանը՝ գործադուլի դադարեցման մասին

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործադուլ հայտարարած երթուղայինների վարորդները դադարեցրել են գործադուլը՝ նշելով, որ ընդհանուր հայտարարի են եկել գծատերերի հետ: Վերջինները խոստացել են նվազեցնել վճարվող օրավարձը:

Այսօր լրագրեղների հետ հանդիպմանը Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն անդրադառնալով վարորդների կողմից գործադուլի դադարեցմանն, ասել է, որ ոչ թե վերջինների և գծատերերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, այլ «համոզել են, թե գնացեք, աշխատեք մինչև գազի իջեցման և դիզվառելիքի գնի իջեցման հարցը լուծենք»:

Հ. Եղիազարյանը հավելել է, որ ուղեվարձի թանկացման մասին խոսք լինել չի կարող: «Կա քաղաքապետարանի շատ հստակ որոշում, որ առայժմ ուղեվարձը մնա 100 դրամի սահմանում»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ մի շարք երթուղայինների վարորդներ երեկ գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով վառելիքի թանկացումից: Նրանք նշում էին, որ հունվարից հետո իրենց աշխատած գումարն արդեն չի բավականացնում ընտանիքը պահելու համար:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 1-ից ուժի մտած հարկային նոր օրենսգրքով բարձրացել է ակցիզային հարկի դրույքաչափը, ինչի հետևանքով 10-15 %-ով թանկացել են բենզինը, դիզվառելիքն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը: Եթե մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, Regular տեսակի բենզինն արժեր 390 դրամ (1 լիտրի դիմաց), այսօր երևանյան բենզալցակայաններում մեկ լիտրը վաճառվում է 430 դրամով:

3300 | 0
Facebook