Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պերմի դպրոցի վրա հարձակում գործած աշակերտներին քննչական մեկուսարան կտեղափոխեն

16:05, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Պերմի դպրոցի վրա հարձակում գործած աշակերտներին քննչական մեկուսարան կտեղափոխեն

Պերմի թիվ 127 դպրոցի վրա հարձակում գործած անչափահասները դատարանի որոշմամբ ձերբակալվել են, նրանք կալանքի տակ կմնան 2 ամիս, հայտնում է Gazeta-ն:

Սկզբնապես հարձակման կազմակերպիչները խնդրել են տնային կալանք նշանակել, սակայն ավելի ուշ, կապված նրանց հանցանքի ծանրության հետ, որոշում է ընդունվել նրանց քննչական մեկուսարան տեղափոխելու մասին:

Այժմ անչափահասները ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Մինչ ապաքինվելը նրանք կմնան բուժհաստատությունում:

Դեպքի հետևանքով տուժած երեխաների ծնողները մտադիր են հասնել արդարության ոչ միայն ձերբակալված անչափահասների, այլ նաև դպրոցի աշխատակիցների և անվտանգության ծառայությունների նկատմամբ:

4951 | 0
Facebook