Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում երկնաքարը շփոթել են Կիմ Չեն Ինի հրթիռի հետ

21:05, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ-ում երկնաքարը շփոթել են Կիմ Չեն Ինի հրթիռի հետ

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դեթրոյդ քաղաքում երկնքում ուժեղ բռնկում և պայթյուն է լսվել: Մետեորոլոգիական ծառայությունը հայտարարել է, որ երևույթը կապ ունի ամպրոպի, կայծակի և եղանակային այլ երևույթների հետ, սակայն դեռևս ոչ ոք չի կարողացել հստակ ասել, թե արդյոք դա երկնաքար է եղել, հաղորդում է Newsru-ն:

«Դատելով հրապարակված տվյալներից՝ դա երկնաքար է եղել, որը տարածվել է մթնոլորտում: Եվ եթե տեսագրություններն իրական են, ապա դա բոլիդ-երկնաքար (թռչող կրակի գունդ) է եղել, որը տարածվել է: Չեմ կարող հաստատել, որ դա տրամաբանական է»,- Twitter-ի իր էջում գրել է տեղի օդերևութաբան Փոլ Գրասը:

Տեղի բնակիչները, որոնք ակտիվորեն տեսանյութեր են հրապարակել սոցցանցերում, հետաքրքրվել են, թե ինչով է անցած գիշեր զբաղված եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

ԱՄՆ-ում երկնաքարը շփոթել են Կիմ Չեն Ինի հրթիռի հետ
11663 | 1
Facebook