Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 25 տարեկան

15:25, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 25 տարեկան

Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է այսօր: Մերուժանը կդառնար 25 տարեկան:

Մերուժանը ծնվել է 1993 թվականին: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայության էր անցել Թալիշի զորամասում:
     Ավագ լեյտենանտը հերոսաբար զոհվել է Թալիշի մարտական դիրքերից մեկում: Ծնողները վերջին անգամ Մերուժանի հետ խոսել են ապրիլի 2-ի առավոտյան։

«Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ ապրիլի 2-ին: Ասաց՝ մա՛մ, դու քեզ լավ նայի՛ր ու էլ չզանգես ինձ, մարտական հերթապահության եմ»,- պատմել է հերոսի մայրը:

Մերուժան Ստեփանյանը զոհվեց մարտում, նրա հետ զոհվեցին նաև նույն դիրքը պահող Ռաֆիկ Հակոբյանը, Վիկտոր Յուզիխովիչն ու Աղասի Ասատրյանը։

Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յազուխովիչը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

2526 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am