Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազգի 99%-ը հո ընդդիմադի՞ր ա, թող դուրս գա, միանա մեզ և բոլորին էլ ստիպի միանալ». Սասուն Միքայելյան

14:55, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Ազգի 99%-ը հո ընդդիմադի՞ր ա, թող դուրս գա, միանա մեզ և բոլորին էլ ստիպի միանալ». Սասուն Միքայելյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատասխանելով հարցին, թե «Բարգավաճ Հայաստան»-ի՝ թանկացումների դեմ իրենց պայքարին չմիանալն, արդյոք մտահոգություն չի՞ առաջացնում «Ելք»-ի համար, ասաց. «Ես չեմ ուզում ոչ մեկին քննադատել… Հո՞ ազգի 99%-ն ընդդիմադիր ա, թող դուրս գա, միանա մեզ և բոլորին էլ ստիպի միանալ»:

Հարցին՝ կարծում եք ազդեցի՞կ երթ տեղի կունենա, Ս. Միքայելյանը նկատեց. «Էստեղ ազդեցիկության հարցը չի, մենք չենք գնում նկարահանվելու: Այս երկրում լուրջ պրոբլեմներ կան ժողովրդի ապագայի հետ կապված, ինչը գնալով ավելի է խորանալու: Այսօր մենք դուրս ենք գալիս փողոց, որ դա կանխենք... Ես չեմ հասկանում այդ հարցը, որ ասում եք՝ կմիանա՞ն, թե՞ չեն միանա: Ես կարծում եմ՝ պիտի ամբողջ ազգը միանա՝ իր սոցիալական վիճակից ելնելով»:

Մեկ շաբաթից թանկացման թեմայով ԱԺ-ում լսումներ են սկսվելու: Հարցին՝ հնարավո՞ր է այդ լսումները հույս ներշնչեն մարդկանց, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կփոխվի, պատգամավորն ասաց. «Էդպիսի բաները ո՛չ մեզ ա հուսադրում, ո՛չ էլ մարդկանց պիտի հուսադրի, այդ հեքիաթներն էս ժողովուրդը հերիք ա լսի, եթե այսքանից հետո էլի պիտի հավատան, ես չգիտեմ՝ ինչ ասեմ»:

4206 | 3
Facebook