Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սերժ Սարգսյանն անուղղակիորեն տվել է ՀՀ հաջորդ նախագահի անունը

14:20, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Սերժ Սարգսյանն անուղղակիորեն տվել է ՀՀ հաջորդ նախագահի անունը

Երեկ խոսելով ՀՀ չորրորդ նախագահի հատկանիշների մասին, Սերժ Սարգսյանը նշել էր, որ նա «պետք է անցած ճանապարհ ունենա, ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարողանա պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում»: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, «պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»: Ասում են՝ Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Համաձայն այլ լուրերի՝ խոսքը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մասին է: Ավելի վաղ շրջանառվում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը, ով, ՀՀԿ-ի մեկնաբանմամբ, նման ցանկություն չի հայտնել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
17412 | 8
Facebook