Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոչ եմ անում ՀԿ-ներին ըմբոստանալ այս գաղտագողի օրենքին». Արտակ Զեյնալյան

11:50, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Կոչ եմ անում ՀԿ-ներին ըմբոստանալ այս գաղտագողի օրենքին». Արտակ Զեյնալյան

«Սա բնութագրում եմ ոչ թե արտակարգ ռեժիմով բերված օրենք, այլ՝ գաղտագողի»,- Կառավարության ներկայացրած «Ոստիկանության մասին» օրենքի նախագծի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ օրենքը պետք է քննարկվեր մարդու իրավունքների հանձնաժողովում, որը չունենք, իսկ միավորված հանձնաժողովը դա չի քննարկել. «Սա ամբողջությամբ միջամտություն է մարդու իրավունքներին: Կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին ըմբոստանալ այս գաղտագողի օրենքին»,- ասաց նա:

Ավելի վաղ ներկայացրել էինք նաև Նիկոլ Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի ելույթները՝ քննարկվող հարցի վերաբերյալ:

4524 | 0
Facebook