Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժպտացեք, անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով». Փաշինյանն՝ Աժ մեծամասնությանը

11:30, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Ժպտացեք, անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով». Փաշինյանն՝ Աժ մեծամասնությանը

«Ի վերջո ոստիկանության երազանքը կիրականանա՝ նա հնարավորություն կունենա ՀՀ-ում ցանկացած տեղ տեսախցիկներ տեղադրելու»,- ելույթն այսպես սկսեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Ոստիկանության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններին: «Ինչո՞ւ է կառավարության համար այս համատարած տեսացիկների հարցն անհետաձգելի. քանի որ դիմացն ապրիլն է ու իշխանությանը պետք են երաշխիքներ ոչ միայն իմանալու, թե էս հատվածի պատգամավորներն ինչ են անում, այլ՝ նաև մյուս հատվածինը: Մենակ մեր չէ՝ ձեր վրա էլ են կախելու տեսախցիկներ»,- դիմելով Աժ մեծամասնությանը՝ Փաշինյանը շարունակեց. «Ժպտացեք, անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»:

4296 | 0
Facebook