Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մնում է նախագիծ բերեք՝ մարդկանց վրա ժուչոկներ դնելու մասին». Ն. Զոհրաբյան

11:25, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Մնում է նախագիծ բերեք՝ մարդկանց վրա ժուչոկներ դնելու մասին». Ն. Զոհրաբյան

«Ի՞նչն է խնդիրը, որ առաջին հայացքից պոզիտիվ թվացող նախաձեռնությունն առաջացնում է նման մտահոգություններ: Շատ պարզ է, որովհետև տասնյակ տարիներ մեր երկրում եղել են քաղաքական հաշվեհարդարներ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ դատավճիռներ, որոշումներ ու լինելու են, քանի դեռ չունենք անկախ դատական համակարգ: Մենք բոլորս իրավունք ունենք ունենալու կասկածներ, որ այն, ինչ առաջարկվում է կառավարության կողմից, օգտագործվելու է ի չարս»,- անդրադառնալով կառավարության ներկայացրած «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխություններին, հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Նույն բանն է՝ նախագիծ բերեք մարդկանց վրա ժուչոկներ դնելու մասին... Մենք ունենք վստահության լրջագույն ճգնաժամի խնդիր, ուստի իրավունք ունենք կասկածելու, որ նախագիծը ենթատեքստում բացարձակապես այլ պատճառներ է պարունակում»,- հավելեց նա:

3435 | 0
Facebook