Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ո՞ր տրամաբանությամբ պետք է ներում շնորհեմ Սաակաշվիլիին». Վրաստանի նախագահ

12:40, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Ո՞ր տրամաբանությամբ պետք է ներում շնորհեմ Սաակաշվիլիին». Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի պատրաստվում ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին, ում իր հայրենիքում հեռակա կարգով մեղավոր են ճանաչել: Այս մասին Մարգվելաշվիլին ասել է «Рустави 2» հեռուստաընկերության եթերում:

«Ո՞ր տրամաբանությամբ պետք է ներում շնորհեմ Սաակաշվիլիին: Դատախազությունը չի կարողանում որոշել՝ ինչպես մեղադրանք առաջադրել, ինչպես հետաքննություն վարել, դատավորը չի կարողանում հստակեցնել ներում շնորհելու մասին հոդվածի անօրինական օգտագործման սահմանները: Եվ, ինչ է, Վրաստանի նախագահը պետք է ներո՞ւմ շնորհի և դրանով ուղղի՞ նրանց սխալները»,- ասել է Մարգվելաշվիլին:

«Ներում շնորհելը դատական սխալի ուղղում չէ, դա խղճահարություն է: Նման իրողության առջև կանգնած՝ կարո՞ղ եմ արդյոք որևէ զգացմունք ցուցաբերել Սաակաշվիլիի նկատմամբ»,- հարց է ուղղել Վրաստանի նախագահը:

Նա նաև Սաակաշվիլիին մեղադրել է ներկայիս համակարգը ստեղծելու համար, ըստ որի՝ դատախազն ու դատավորը «գործում են ըստ հին ավանդույթների, և որ իշխանությունն ի զորու չէ դրանից ձերբազատվել»:

5796 | 0
Facebook