Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիլիջան-Վանաձոր, Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին մերկասառույց է

11:15, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Դիլիջան-Վանաձոր, Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ, Դիլիջան-Վանաձոր, Դիլիջան-Իջևան, Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

2601 | 0
Facebook