Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանն ու ԱՄՆ-ն 2,5 միլիարդ դոլարի համաձայնագիր են կնքել

11:00, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Ղազախստանն ու ԱՄՆ-ն 2,5 միլիարդ դոլարի համաձայնագիր են կնքել

Վաշինգթոն կատարած այցի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ավելի քան 20 համաձայնագիր է ստորագրել՝ ներդրումների, առևտրի և տնտեսության ոլորտներում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

Համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմել է 2,5 միլիարդ դոլար:

«Այցի ժամանակ բազմաթիվ կոմերցիոն պայմանագրեր և փաստաթղթեր են ստորագրվել, ներառյալ՝ նոր համաձայնագրեր Boeing, GE Transportation, GE Digital, Chevron, Air Astana և «ղազախստանյան ուղևորափոխադրումներ» ընկերությունների, SCAT ավիաընկերության և «Սամրուկ Կազընա» ազգային բարեկեցության հիմնադրամի միջև՝ ավելի քան 2,5 միլիարդ դոլարի չափով»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Նազարբաևը կմնա ԱՄՆ-ում մինչև հունվարի 18-ը:

8514 | 0
Facebook