Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԱԾ վարչության պետի մայրն ու քույրը մի քանի տասնյակ գորիսեցիների անունով հազարավոր դոլարների հասնող կեղծ վարկեր են ձևակերպել. «Ժամանակ»

10:00, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
ԱԱԾ վարչության պետի մայրն ու քույրը մի քանի տասնյակ գորիսեցիների անունով հազարավոր դոլարների հասնող կեղծ վարկեր են ձևակերպել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրույմ է. «Անցած տարի Գորիսի մի շարք քաղաքացիներ շատ պատահաբար հայտնաբերել են, որ իրենք հանդիսանում են «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված վարկերի երաշխավորներ։ Որոշ դեպքերում անգամ հանդիսանում են վարկառու, իրենց անուններով վարկեր են ձևակերպված, որը չմարելու արդյունքում մարդկանց բնակարանները, գույքը հայտնվել է կալանքի տակ։

Այս ուշագրավ հանցագործությունը ունի բազմաթիվ դրվագներ, իսկ առանցքային խաղացողները՝ իրական վարկառուները ոչ ավել, ոչ պակաս Ազգային անվտանգության ծառայության Սյունքիի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մայրն է՝ Արաքսյա Ղասումյանը և քույրը՝ Քնարիկ Ջավահիրյանը:

Մեր տեղեկություններով՝ քննվում է գործի միայն այն մասը, որը վերաբերում է համայնքների ղեկավարներին, ովքեր կեղծ տեղեկանքներ են տրամադրել վարկառուներին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

6452 | 0
Facebook