Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ-ը ներկայացրել է Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ունեցած հանդիպման արդյունքները

23:15, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
ՄԻՊ-ը ներկայացրել է Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ունեցած հանդիպման արդյունքները

Այսօր՝ հունվարի 16-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումառանձազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի և Հովհաննես Հարությունյանի հետ: Այցի ընթացքում ստուգվելեն նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո ստացել է սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Այդխորհրդատվությունը տրամադրվել է նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից: Ս.Բարսեղյանը ներկայում գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է:

Տեղի է ունեցել առանձնազրույց նաև Հովհաննես Հարությունյանի հետ: Այցի ընթացքում պարզվել է, որ այսօր Հովհաննես Հարությունյանը

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է աջ ծնկան հոդի ռենտգենոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաև զննվել է վնասվածքաբանի կողմից:

Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրան տրվել է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն՝ կապված քրեակատարողական հիմնարկ փաստաբանի մուտքին առնչվող օրենսդրական կարգավորումների հետ: Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում:

Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։

2916 | 0
Facebook