Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

21:05, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 20:00-ի դրությամբ, Արարատի, Մարալիկի, Հրազդանի,
     Արտաշավանի, Աշտարակի, Տավուշի, Սիսիանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Վայքի, Ջերմուկի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիս–Սիսիան, Գորիս–Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

3289 | 0
Facebook