Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցներին

18:45, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցներին

2018 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հանդես կգա A ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են՝ Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի և Մոլդովայի հավաքականները:

Հայաստանի մինչև 18 տարեկանների մրցակիցները կլինեն՝ Մոլդովայի, Իռլանդիայի, Մոնակոյի և Մալթայի հավաքականները:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2018 թվականի Բ դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին հայտնվեց C ենթախմբում, որտեղ կմրցի Ռուսաստան, Հունգարիայի, Չեխիայի, Հոլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ:

2680 | 0
Facebook