Ըստ այդմ՝ հայրենիքի սիրո մասին ոչ միայն չի կարելի գոռալով խոսել, այլ նաև գոռալով երգել. ճիշտ հասկացա՞նք: Մեկ էլ այս ելույթում չհասկացա, թե Եվրասիա փարթնրշիփն ու Սորոսի հիմնադրամն ինչպես են փորձում կանխել Հայաստանի զարգացումը: Մենք էլ գիտեինք, թե թալանը, կոռուպցիան, ցինիզմն ու դեմագոգիան են կանխում Հայաստանի զարգացումը: Ու մեկ էլ՝ էս դասատուի, խրատ տվողի ու կյանք բացատրողի տոնով միգուցե կարող է խոսել միայն գերագույն իմաստնություն ու փորձառություն ունեցող մի մեծահասակ մարդ, բայց ոչ դու էլի՝ Շուշան ջան: