Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծառուկյանը լրագրողներից նեղանալու փոխարեն լավ կաներ գոնե ծպտուն հաներ, երբ Սերժ Սարգսյանն իրեն Դոդի Գագո անվանեց». Ա. Սաքունց

17:15, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
«Ծառուկյանը լրագրողներից նեղանալու փոխարեն լավ կաներ գոնե ծպտուն հաներ, երբ Սերժ Սարգսյանն իրեն Դոդի Գագո անվանեց». Ա. Սաքունց

Գագիկ Ծառուկյանը լրագրողներից նեղանալու փոխարեն լավ կաներ գոնե մի ծպտուն հաներ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստով իրեն անվանեց Դոդի Գագո որպես քաղաքական գործիչ և ստիպեց հեռանալ ԲՀԿ-ի նախագահի պաշտոնից։ Պետք է նեղանա հենց իր կողքին ԱԺ-ում նստած այն պատգամավորներից, որոնք փրփրակալած երախներով կրկնում էին Սերժ Սարգսյանի որակումը։

Եթե կա պատվեր լրագրողներին, ապա նման վիճակը ստեղծողից պետք է նեղանալ առաջին հերթին։

Իսկ ԱԺ պատգամավորի գործը ԱԺ-ում է, ոչ թե ԱԺ-ից դուրս։

Սերժ Սարգսյանի կամ որևէ մեկի «դոբրոյով» քաղաքականությամբ զբաղվելը պատվաբեր չի կարող լինել, այդ վիճակից պետք է նեղվել, իսկ այդ վիճակից նեղվածությունն այլոց վրա պարպելը հեչ սիրուն չի։

10293 | 13
Facebook