Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Նստացույցը չի բացառվում». Էդմոն Մարուքյան

15:45, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
«Նստացույցը չի բացառվում». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր ևս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց միասին դուրս գալ պայքարելու թանկացման դեմ: Անդրադառնալով գազի թանկացման դեմ վարորդների բողոքի ակցիային, նա ասաց, որ տրանսպորտն սպասարկող ընկերությունները կանգնած են շատ լուրջ խնդրի առաջ. մի կողմից կա քաղաքական որոշում՝ թույլ չտալ թանկացնել ուղեվարձը, բայց մյուս կողմից՝ հարկային փոփոխությունն է ճնշում, որով 3 անգամ թանկանում է ակցիզային հարկը.

«Մենք չենք ուզում լսում կազմակերպել, թե, ասենք, կարագն ինչու է թանկացել, որովհետև նորվեգացոնց հետ հարց չունենք: Լուծումն առաջարկել ենք` Հարկային օրենսգիրքը պետք է փոխել, նվազագույնը՝ ետ գալ այն նույն իրավակարգավորումներին, որ կար մինչև հունվարի 1-ը»,- ասաց Մարուքյանը:

Հարցին՝ եթե երթի արդյունքում իշխանությունը զիջումների չգնա, ինչ է պատրաստվում անել «Ելք»-ը, պատգամավորն ասաց. «Կլինեն երկրորդ, երրորդ ավելի մեծ զանգվածային միջոցառումներ, կարող է ակցիա կամ ցույց լինել, չի բացառվում նաև նստացույցը»:

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 17․00-ին «Ելք» դաշինքը հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից:

1894 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am