Սաուդյան Արաբիայում այցելուների համար կվերաբացվի Էր Ռիյադում տեղակայված Ritz-Carlton հյուրանոցը, որտեղ անցած տարվա նոյեմբերից պահվում են կաշառակերության համար մեղադրվող սաուդցի մի շարք արքայազններ, գործարարներ և բարձրաստիճան այլ անձինք:
Հյուրանոցի պաշտոնական կայքում տեղակայված հայտարարության մեջ նշվում է, որ Ritz-Carlton-ը կարող է այցելուներին ընդունել արդեն հաջորդ ամսից:
Հյուրանոցի ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել է, որ համարները հնարավոր կլինի ամրագրել փետրվարի 14-ից:
Հյուրանոցում ամենաէժան համարը 650 դոլար արժե:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արքայազններից ոմանց հյուրանոցից վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ էին տեղափոխվել: