Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում

14:30, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ»-ը ձեռք է բերել Հայաստանի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը: «Ալաշկերտ»-ի նորեկն արդեն առաջին մարզումն է անցկացրել մեր թիմի կազմում: 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող «Տորպեդո ԲելԱԶ»-ն էր, որի կազմում անցկացրած առաջնության 28 խաղերում Հովհաննիսյանը դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 1 գոլ էլ Կամոն հեղինակել է Բելառուսի գավաթի խաղարկության 3 հանդիպումներում: Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է Բելառուսի նախորդ առաջնությունում «Տորպեդո ԲելԱԶ»-ի լավագույն խաղացող` թիմի երկրպագուների վարկածով: 10 խաղում նա ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, 14 խաղում հայտնվել է լավագույն եռյակում:

Պայմանագրի ժամկետի ավարտից հետո բելառուսական ակումբի ղեկավարությունը բարելավված պայմաններով համաձայնագիր չի առաջարկել հայ ֆուտբոլիստին, և նա նախընտրել է վերադառնալ հայրենիք և կարիերան շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում:

Մինչև արտասահման տեղափոխվելը փորձառու կիսապաշտպանը հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ի կազմում: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 157 խաղում Հովհաննիսյանը խփել է 28 գոլ, կատարել 19 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 36 խաղ է անցկացրել ազգային թիմի կազմում, 10 խաղ` երիտասարդական հավաքականի և 5 հանդիպում` Մ-19 հավաքականի կազմում:

Պայմանագրի ստորագրումից հետո Կամո Հովհաննիսյանը կիսվել է տպավորություններով.

«Ուրախ եմ «Ալաշկերտ»-ի հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ և ցանկանում եմ բազմաթիվ հաջողություններ արձանագրել իմ նոր թիմի կազմում` ինչպես Հայաստանում, այնպես էլ` եվրոպական ակումբային մրցաշարերում: Շատ լավ եմ ճանաչում թիմակիցներիս, որոնց հետ հանդես եմ եկել տարբեր տարիքային հավաքականներում»,- նշել է Հովհաննիսյանը:

Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում
985 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ