Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

ԵՄ-ն մտադիր է կրճատել օֆշորային երկրների ցանկը

14:45, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
ԵՄ-ն մտադիր է կրճատել օֆշորային երկրների ցանկը

Եվրոմիության երկրների ներկայացուցիչները որոշել են օֆշորային երկրների «սև ցուցակից» բացառել 8 երկրների անունները, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ ցուցակից կարող են բացառվել Պանաման, ԱՄԷ-ն, Հարավային Կորեան, Բարբադոսը, Գրենադան, Մակաոն, Մոնղոլիան և Թունիսը, քանի որ վերջինները համաձայնել են փոփոխել իրենց հարկային քաղաքականությունը:

Ինչպես նաև նախատեսվում է վերանայել Բահրեյնի ճակատագիրը, սակայն ոչ մոտ ապագայում:

Նոր առաջարկը հունվարի 17-ին կքննարկեն երկրների դեսպանները: Իսկ արդեն հաջորդ շաբաթ, ինչպես ակնկալվում է, որորշում կընդունեն ԵՄ ֆինանսների նախարարները:

Որոշումն ընդունելու դեպքում այդ երկրները կտեղափոխվեն այսպես կոչված «մոխրագույն ցուցակ», որում ներառված են այն երկրները, որոնք պարտավորվել են փոփոխել թափանցիկության կանոններն ու հարկային ոլորտում համագործակցությունը:

| | |
4939 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am