Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ելք»-ն առաջարկում է «Շահումով խաղերի, խաղատների մասին» օրենքում ներդնել ինքնաարգելման համակարգը

13:45, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
«Ելք»-ն առաջարկում է «Շահումով խաղերի, խաղատների մասին» օրենքում ներդնել ինքնաարգելման համակարգը

Խորհրդարանը քննարկում է «Շահումով խաղերի, խաղատների մասին» ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունները: Առաջարկվում է ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացողի անձնագիրն, անձը հաստատող փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ տարիքի վերաբերյալ: Երկրորդ՝ առաջարկվում է սահմանափակել մոլախաղերով հրապուրվելու հետևանքով ընտանիքը ծանր վիճակում դրած քաղաքացու այցելությունները: Երրորդ առաջարկությունը վերաբերում է անձի՝ ինքն իրեն սահմանափակ ճանաչելու մասին հայտարարությանը: «Անձը, որն ունի ալկոհոլի ազդեցության տակ խաղատուն այցելելու վատ սովորություն, բայց հետագայում գիտակցում է, որ ծանր կացության մեջ է դրել ընտանիքին, առաջարկում ենք, որ գնա Ֆիննախ, հայտարարություն տա, որ ինքս ինձ արգելում եմ մուտք գործել խաղատուն: Ու երբ մի օր ալկոհոլի ազդեցության տակ ուզենա գնա, բազայով թղթերը նայեն ու թույլ չտան: Վերջին դրույթին կառավարությունը դեմ է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում կարևորեց օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ նշելով. «Կախվածությունը խաղատներից հիվանդություն է: Ինչո՞ւ է կառավարությունը դեմ ինքնարգելանքի մեխանիզմի ներդրմանը»:

«Պնդում էին, որ Քաղաքացիական օրենսգիրքը դա թույլ չի տալիս, բայց մենք ասում են՝ ինքնարգելանքի մասին հայտարարություն տվողը սահմանափակ գործունակ չի դառնում, խոսքը միայն խաղատուն այցելելուն է վերաբերվում»,- պատասխանեց Մարուքյանը:

Հարցի քննարկումը շարունակվում է:

1473 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Նարե
Նարե 13:50, 16.01.2018
հետաքրքիր նախագիծ ու ճիշտ