Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բեշիքթաշ»-ը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

12:55, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
«Բեշիքթաշ»-ը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

Թուրքական «Բեշիքթաշ»-ը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Թուրքական ակումբն արդեն դիմել է գործակալ Մինո Ռայոլային՝ նախ Զլատան Իբրահիմովիչի և Մարուան Ֆելաինիի, ապա նաև Մխիթարյանի տրանսֆերների հարցով: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Բեշիքթաշ»-ը բավականաչափ գումար ունի՝ ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար: Թուրքերը 27 մլն ֆունտ սթերլինգով «Էվերթոն»-ին են վաճառել Չենկ Թոսունին, նաև գումար են ստացել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու համար:

4282 | 0
Facebook