Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Համապատասխան Սերժ Սարգսյանը հրավիրել էր կուսակցության, խմբակցության ղեկավարներին, որը համապատասխան ինքը ներկայացրել էր, ասել էր...». 10 րոպեում Ծառուկյանը 13 անգամ արտասանել է «համապատասխան» բառը

12:10, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
«Համապատասխան Սերժ Սարգսյանը հրավիրել էր կուսակցության, խմբակցության ղեկավարներին, որը համապատասխան ինքը ներկայացրել էր, ասել էր...». 10 րոպեում Ծառուկյանը 13 անգամ արտասանել է «համապատասխան» բառը

Ինչպես արդեն հայտնել էինք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Աժ-ում ճեպազրույց է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսությանը վերաբերող հարցերին:

Մոտ 10 րոպե տևողությամբ հարցազրույցի ընթացքում Ծառուկյանը 13 անգամ արտասանել է «համապատասխան» բառը: «Համապատասխան Սերժ Սարգսյանը հրավիրել էր կուսակցության, խմբակցության ղեկավարներին ու հանձնաժողովի նախագահներին, որը համապատասխան ինքը ներկայացրել էր, ասել էր, և բոլորն էլ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն իրենց տեսակետն են ասել...»:

Ծառուկյանի կողմից «համապատասխան» բառի արտաբերմանն անդադարձել էինք նաև մեր նախորդ հրապարակումներում:

Տեսանյութն՝ Armlur.am-ի
8941 | 12
Facebook