Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի ինքնիշխան». այսօր Զարուհի Փոստանջյանի ծննդյան օրն է

13:25, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
«Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի ինքնիշխան». այսօր Զարուհի Փոստանջյանի ծննդյան օրն է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի առիթով պատասխանելով հարցին, թե ինչպես պատահեց, որ հայտնվեց ԱԺ-ում և ինչն էր ստիպում երիտասարդ կնոջն ստանձնելու այդ պատասխանատու գործն, ասել է. «Իմ այստեղ գտնվելը պայմանավորված է իրավունքների և մեր պետության ինքնիշխանության համար մղվող պայքարով: Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի ինքնիշխան և մեր օրենսդրության մեջ հարգվեն մարդու իրավունքները, դրա համար էլ այստեղ եմ»:

Այսօր ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ծննդյան օրն է: Նա իր ակտիվ գործունեությամբ մշտապես աչքի է ընկել՝ տարիներ շարունակ պայքարել, ընդվզել՝ չընկրկելով և չնահանջելով:

«Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի ինքնիշխան». այսօր Զարուհի Փոստանջյանի ծննդյան օրն է
«Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի ինքնիշխան». այսօր Զարուհի Փոստանջյանի ծննդյան օրն է
«Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի ինքնիշխան». այսօր Զարուհի Փոստանջյանի ծննդյան օրն է
«Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի ինքնիշխան». այսօր Զարուհի Փոստանջյանի ծննդյան օրն է

Զարուհի Փոստանջյանը ծնվել է 1972թ. հունվարի 16-ին՝ Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ: 1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է: Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում: 1993-1996թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հելսինկյան ընկերակցություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական ծառայություն» ՍՊԸ-ում` փաստաբան: 2000-2002թթ. Հայ Փաստաբանների միջազգային միությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «Էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող: «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, շքանշանով և հուշամեդալով` մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար` ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Ժառանգություն» կուսակցություն): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 13.01.2010-31.05.2012թթ.` գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Այժմ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահն է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Հասարակական ու քաղաքական գործչին բազմաթիվ անգամներ կարելի է տեսնել տարբեր բողոքի ակցիաներին, որին իրենց մասնակացությունն էին բերում նաև նրա չորս դուստրերը:

«Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի ինքնիշխան». այսօր Զարուհի Փոստանջյանի ծննդյան օրն է
«Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի ինքնիշխան». այսօր Զարուհի Փոստանջյանի ծննդյան օրն է

6487 | 1
Facebook