Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը բավականին լուրջ գործողություններ է կատարում, որոնք գաղտնի են պահվում». Ա. Հովհաննիսյան

11:30, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
«Ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը բավականին լուրջ գործողություններ է կատարում, որոնք գաղտնի են պահվում». Ա. Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն Աժ-ի քննարկմանն է ներկայացրել «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի փոփոխությունները: Օրենքի անհրաժեշտությունը բխում է 2015-ի սահմանադրական փոփոխություններից: «Նախագծով երկու հարց է լուծվում, առաջինն՝ ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործունության համակարգումն է, երկրորդ՝ հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ղեկավարումը, որն այս օրենքով վերապահված է ՀՀ նախագահին: Առաջարկվող նախագծով նախատեսվում է այդ լիազորությունը վերապահել վարչապետին»,- ասաց հիմնական զեկուցողը:

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը հարցրեց՝ աշխարհը պայքար է մղում ահաբեկչության դեմ, բարեբախտաբար, մենք այդ կիզակետում չենք: Բայց քանի որ որևէ երկիր ապահովագրված չէ դրանից, մենք ի՞նչ գործողություններ ենք իրականացնում ահաբեկչության դեմ պայքարում:

«Բավականին լուրջ գործողություններ են կատարվում, որոնք գաղտնի են պահվում: Այն, որ ահաբեկչական գործողությունների կիզակետում չենք, նաև դրանով է պայմանավորված»,- արձագանքեց փոխնախարարը:

1190 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
loading...
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am