ՌԴ Վորոնեժի մարզում Ենդովիշչե գյուղում բազմազավակ հայ ընտանիքի տուն է այրվել, հաղորդում է rusarminfo-ն:
«Ենդովիշչե գյուղում հրդեհի հետևանքով բազմազավակ հայ ընտանիք է տուժել՝ 10, 3 և 3 տարեկան 8 ամսական երեխաների հետ: Հրդեհի հետևանքով վնասվել է տանիքն ու տան ներքին հատվածը, ամբողջությամբ այրվել է փայտյա կառույցը»,- РИА «Воронеж»-ին ասել է Վորոնեժի Սեմիլուկսկի շրջանի՝ վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նիկոլայ Սավրասովը:
Նրա խոսքով՝ հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը:
Ինչպես նաև հաղորդվում է, որ ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է իր հարազատների մոտ, իսկ շրջանի վարչակազմը պատրաստ է նյութական օգնություն ցուցաբերել հայ ընտանիքին: