Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռայան Գիգզը գլխավորել է Ուելսի հավաքականը

17:50, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Ռայան Գիգզը գլխավորել է Ուելսի հավաքականը

«Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը նշանակվել է Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Նա 4 տարվա պայմանագիր է կնքել։ Թիմի ղեկին իր առաջին հանդիպումը նա կանցկացնի մարտի 22-ին՝ Չինաստանի հավաքականի դեմ։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 44-ամյա մասնագետի աշխատավարձը կկազմի տարեկան 300 հազար ֆունտ սթերլինգ, ինչը 200 հազարով պակաս է, քան նախորդ մարզչի՝ Քրիս Քոուլմենի աշխատավարձը։

Նշենք, որ Գիգզը, որպես ֆուտբոլիստ, 64 հանդիպում է անցկացրել Ուելսի հավաքականի կազմում՝ հեղինակելով 12 գնդակ։

2831 | 0
Facebook