Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական թանգարանում պահվում են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ՝ քանդակներ, գորգեր, ձեռագրեր, բրոնզե, խեցեղեն իրեր

17:35, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Բրիտանական թանգարանում պահվում են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ՝ քանդակներ, գորգեր, ձեռագրեր, բրոնզե, խեցեղեն իրեր

1759թ. հունվարի 15-ին բացվեց Լոնդոնի Բրիտանական թանգարանն` աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը:

Թանգարանային կենտրոնը ստեղծվել է 2001 թվականին և ծառայում է որպես Great Court՝ տարածվելով Բրիտանական
Թանգարանային կենտրոնը ստեղծվել է 2001 թվականին և ծառայում է որպես Great Court՝ տարածվելով Բրիտանական

Բրիտանական թանգարանի շենքը (ճարտարապետ՝ Ռոբերտ Սմյորք) կառուցվել է 1823-47թթ-ին, ընթերցասրահը (ճարտարապետ՝ Ս. Սմյորք)` 1854–57թթ-ին:

Թանգարանն ունի հնագույն և միջնադարյան Բրիտանիայի, Հին Եգիպտոսի, Հին Արևելքի, Հեռավոր Արևելքի երկրների, Հին Հռոմի, Հին Հունաստանի պատմության ու մշակույթի բաժիններ:

Բրիտանական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից են Մավսոլես Աթենքի Պարթենոնի տաճարի քանդակազարդ գոտու (ֆրիզ) հատված (մ. թ. ա. VI դար) թագավորի և նրա կնոջ մարմարակերտ արձանները, Արտեմիսի տաճարի արձաններից մեկը, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից են: Հին Հունաստանի մշակույթի բաժնում տեղադրված քանդակները բերվել են Աթենքի Ակրոպոլիսից և Պարթենոնից: Թանգարանում ցուցադրված են նաև Հին Եգիպտոսի փարավոնների մումիաներ, Ասորեստանի թագավորների պալատների բեկորներ: Միջին դարերի Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի (մասնավորապես` իրանական, արաբական), Ամերիկայի, Օվկիանիայի մշակույթների բաժիններում ներկայացված են բացառիկ հուշարձաններ, փորագրության, գծանկարչության, խեցեգործության հարուստ հավաքածուներ:

Բրիտանական թանգարանի հելլենական մշակույթի բաժնում պահվում են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ՝ քանդակներ (այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը), գորգեր, ձեռագրեր, բրոնզե, խեցեղեն իրեր և այլն:

Բրիտանական թանգարանն՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը

Թանգարանում կան նաև տարբեր երկրների և դարաշրջանների բազմաթիվ մեդալների ու դրամների հավաքածուներ, այս թվում` Մեծ Հայքի և Կիլիկյան Հայաստանի դրամներ:

Թանգարանը բաղկացած է 10 բաժիններից:

Թանգարանի գրադարանն ունի ավելի քան 7 մլն գիրք, բազմաթիվ հին ձեռագրեր (նաև մի քանի հարյուր հայկական հին ձեռագրեր), տարբեր վավերագրերի մի շարք հավաքածուներ:

Բրիտանական թանգարանն՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը
Բրիտանական թանգարանն՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը
Բրիտանական թանգարանն՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը
Բրիտանական թանգարանն՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը

6170 | 0
Facebook