Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պերմի դպրոցի վրա հարձակում գործած անչափահասը Ռուսաստանը «ստրուկների երկիր» է անվանել

15:35, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Պերմի դպրոցի վրա հարձակում գործած անչափահասը Ռուսաստանը «ստրուկների երկիր» է անվանել

Անչափահասը, ով Պերմի դպրոցում դանակահարություն է կազմակերպել, աջակցել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, բացի այդ, բացասական է արտահայտվել Ռուսաստանի հասցեին, հաղորդում է Gazeta-ն:

«Դպրոցում դանակահարություն կազմակերպելուց առաջ տղան ջնջել է «ВКонтакте» կայքում իր բոլոր գրառումները: Սակայն սոցցանցում մնացել են նրա որոշ մեկնաբանություններ, որտեղ նա աջակցում է Նավալնիին և վատ արտահայտվում Ռուսաստանի հասցեին»,- նշում է RT-ն:

16-ամյա տղան մեկնաբանություններից մեկում գրել է.

«Թող նա (Նավալնին) երկիրը կործանի: Միևնույնն է՝ ստրուկների երկիր է»:

Երիտասարդի՝ սոցցանցի էջերում կան նաև բազմաթիվ տեսագրություններ՝ նվիրված ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում տեղի ունեցած դպրոցական խոշոր ահաբեկչությանը:

Վերջին տվյալների համաձայն՝ դեպքի հետևանքով 15 դպրոցական է տուժել: Վիրավորների թվում հայ աշակերտուհի կա:

7613 | 0
Facebook