Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Յուրայինների» ճոխ ապրելակերպն ապահովելու համար իշխանությունն անընդհատ մեծացնում է հարկային բեռը». Ոսկան Սարգսյան

15:20, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
««Յուրայինների» ճոխ ապրելակերպն ապահովելու համար իշխանությունն անընդհատ մեծացնում է հարկային բեռը». Ոսկան Սարգսյան

Հայաստանի իշխանությունն արել է այն, ինչը ոչ մի դեպքում չպետք է աներ փաստացի, շարունակվող պատերազմի մեջ գտնվող երկրի ղեկավարությունը՝ հասարակությունը պառակտել է 2 անհավասար մասի՝ յուրայինների և օտարների: Փոքր մասը՝ «յուրայինները»՝ օլիգարխները և կուսակցակցական վերնախավն են, որին բաժին են հասնում պետբյուջեի փողերը, սուպերմարկետները, հանքերը, կարևոր ապրանքներ ներկրելու մենաշնորհները, ՀԷԿ-եր կառուցելու թույլտվությունները, պետական փողերով իրականացվող ծրագրերը: Հասարակության բացարձակ մեծամասնությանը «օտարներն» են, որոնք միայն հարկվելու համար են: «Յուրայինների» ճոխ ապրելակերպն ապահովելու համար անընդհատ մեծացնում են հարկային բեռը, նոր հարկեր և տուրքեր են մտցնում: Հայաստանում կյանքը վերածվել է մղձավանջ կինոյի. քանի գնում, պատկերն ավելի սարսափելի է դառնում: Հայաստանցիների մեծ մասը կանգնած է այլընտրանքի առաջ՝ կամ արտագաղթել կամ սոցիալական բունտի դուրս գալ:

3703 | 0
Facebook