Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱԺ մեծամասնությունը չի գնալու զիջման, քանի դեռ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց». Փաշինյան

10:25, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
«ԱԺ մեծամասնությունը չի գնալու զիջման, քանի դեռ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց». Փաշինյան

«ԱԺ նախագահը նշեց, որ գնաճի թեմայով պետք է ԱԺ լսումներ անցկացվեն: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ն ու իշխանությունը նոր են իմացել, որ այսպիսի թանկացումներ կան ու ամեն ինչ անում են՝ դեմն առնելու համար: 2017-ին խոսել ենք, ասել՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգիրքը, համատարած թանկացումներ են սպասվում: Որտեղի՞ց ա ձեր զարմանքը: Ի՞նչն եք ուզում մեղմել. պետք է Հարկային օրենսգիրքը փոխել»,- արձագանքելով ԱԺ նախագահի՝ «Գնաճի պատճառներն ու գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությանը, հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը

«Կարող ենք հասնել մի իրավիճակի, երբ գնաճը 20-30 տոկոսի կարող է հասնել: ԱԺ մեծամասնությունը չի գնալու զիջման, քանի դեռ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց, ուստի հունվարի 19-ին բոլորս «Մոսկվա» կինոթատրոնի մոտ»,- հավելեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

3264 | 0
Facebook