Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Իստանբուլ» ակումբ։ Այս մասին հայտնում է կատալոնացիների պաշտոնական կայքը։ 30-ամյա ֆուտբոլիստը 2,5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Թուրանը «Բարսելոնա» է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»-ից՝ 2015-ի ամռանը՝ 40 մլն եվրոյով, սակայն, տրանսֆերների արգելքի պատճառով, իր նորամուտն է նշել թիմում 2016-ի հունվարին։ Կատալոնական ակումբի կազմում նա անց է կացրել 55 հանդիպում՝ հեղինակելով 15 գնդակ։ «Բարսելոնա»-ի կազմում Թուրանը 6 տիտղոս է նվաճել։