Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Հրատապ լուրեր

Իրադարձություններ

Այսօր կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է

13:15, կիրակի, 14 հունվարի, 2018 թ.
Այսօր կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է:

Հովհաննիսյանը ծնվել է 1930թ. հունվարի 14-ին՝ Երևանում:

1962-1968թթ-ին եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-1974թթ.-ին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի ղեկավար, 1979-1984թթ-ին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-1991թթ-ին՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր:

Հովհաննիսյանը հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էականորեն և ինքնատիպ ներդրումով՝ ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից բխեցնելով նոր և համարձակ ստեղծագործական լուծումներ։

Ստեղծագործության հիմնական մոտիվներն են ժողովուրդը, նրա պատմությունն ու արդի կյանքը՝ հաղորդված խստաշունչ վիպականությամբ ու հերոսականությամբ, սուր դրամատիզմով ու նուրբ քնարականությամբ։

Կարևոր տեղ ունեն բալետները «Մարմար», 1957թ., «Երկնագույն նոկտյուրն», 1964թ., «Հավերժական կուռք», 1966թ., «Անտունի», 1969թ., Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Ա․Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982թ.)։

Երաժշտաբեմադրական արվեստի արդի միտումներին համահունչ են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976թ.), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Պուշկինի համանուն նոթերի) օպերան (1987թ.)։ Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։

Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային կվինտետին (1955թ.), սիմֆոնիաներին (1957, 1983, 1984 թթ.), «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմին (1993թ.), «Գրիգոր Նարեկացի» օրատորիային (1995թ.), կվարտետներին (1950, 1958, 1964, 1981թթ.), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975թ.), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984թ.)։

Հեղինակ է նաև քաղաքացիական հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերի, թատերական և կինո երաժշտության։

Մահացել է 1998-ին՝ Երևանում:

1423 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր