Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ռուս օլիգարխները խնդրել են ԱՄՆ-ին չընդգրկել իրենց պատժամիջոցների նոր ցուցակում

17:45, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
Ռուս օլիգարխները խնդրել են ԱՄՆ-ին չընդգրկել իրենց պատժամիջոցների նոր ցուցակում

«Խուճապը ռուս մեծահարուստների շրջանում հիստերիկ բնույթ է ստանում օրեցօր: Մինչև ԱՄՆ ֆիննախի պատժամիջոցների անհատական ցուցակի հրապարակումը, մնաց երկու շաբաթ: Ռսները վաճառում են արտասահմանում ինչ կարող են և ով կարող է: Իսկ ով չի կարող, մնալու է ասֆալտի տակ: Տեսնես՝ ասֆալտի շերտի ո՞ր կողմից կհայտնվեն ռսահայ մեծահարուստները, որոնց մենք երեք տարի շարունակ զգուշացնում էինք այս ամենի մասին...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն՝ անդրադառնալով «Ռուս օլիգարխները խնդրել են ԱՄՆ-ին չընդգրկել իրենց պատժամիջոցների նոր ցուցակում»՝ Bloomberg-ի հրապարակմանը:

Ըստ լրատվամիջոցի՝ ռուս խոշոր գործարարները բանակցություններ են վարում ԱՄՆ ֆիննախի հետ՝ խնդրելով չընդգրկել իրենց ՌԴ քաղաքական ղեկավարության հետ մտերիմ հարաբերություններ ունեցող ձեռներեցների ցուցակում:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ ռուս քաղաքական գործիչ Օլեգ Միտվոլը «Дождь»-ին հայտնել էր, որ իր ձեռքի տակ է հայտնվել այդ զեկույցը, որտեղ ընդգրկված ֆիզիկական ու իրավաբանական անձանց թիվը 568 է: Ցանկում են նաև մի շարք բանկերի, ինչպես նաև «Ռոսնեֆտ»-ի ու «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունները:

Ցանկն, ինչպես սպասվում է, հրապարակվելու է առաջիկա օրերին կամ շաբաթներին՝ հունվարի 29-ից ոչ ուշ:

Հիշեցնենք՝ փաստաթուղթը ներկայացվում է «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում:

| | |
4204 | 0