Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ենթադրյալ մեղադրյալներին կալանավայրից դատարան են բերում նվաստացուցիչ, անընդունելի պայմաններում». Թամար Հովհաննիսյան

18:10, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
«Ենթադրյալ մեղադրյալներին կալանավայրից դատարան են բերում նվաստացուցիչ, անընդունելի պայմաններում». Թամար Հովհաննիսյան

Դատերի ժամանակ ենթադրյալ մեղադրյալների կողմից բազմիցս բարձրացվել է կալանավայրից դատարան բերվելու նվաստացուցիչ, անընդունելի պայմանների հարցը: Բացի նրանից, որ բերվում են հատուկ ցանցապատ մեքենաներով, մեկ անձի շուջը հինգից վեց կամ ավելի հաղթանդամ, մինչև ատամները զինված ոստիկան նաև իրենց մտցնում են հազիվ մեկ մարդու տրամագիծ ունեցող խուց, որը մեքենայի մեջ է, այսինքն՝ խցի մեջ խուց, այն էլ ձեռնաշղթաներով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, կենտրոնից դուրս ճանապարհների վիճակը, թե ինչ փոսերի, խութերի, անհարթությունների միջով է անցնում մեքենան, մինչև դատարանի շենքը հասնելը, իսկ մարդիկ, որ ձեռնաշղթաներով կրկնակի խցի մեջ են անդադար զարնվում են վանդակի պատերին: Նույն մարդու իրավունքների պաշտպանի դերակատարի ուշադրությունն եմ հրավիրում և Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի հարցի հետ միասին, հետապնդելու ենք նաև այս խնդիրը: Կալանավորը ՀՀ լիարժեք քաղաքացի է, նա ընտրող է, ունի ձայնի իրավունք, հետևաբար նաև կարող է ունենալ պահանջներ, իր իրավունքները պաշտպանել, իր իրավունքների ոտնահարումները բարձրաձայնել: Էլ չխոսենք նրանց մասին, ում վճիռը կայացված չէ և գործում է անմեղության կանխավարկածը: Ի դեպ, նրա ընտրական ձայնը կեղծելը, որը արվում է և արվել է, նույնպես իրավունքների խախտում է: Այնպես որ, այս պայքարը վերջ չունի, նպատակը իրավական պետություն ստեղծելն է, իսկ ստեղծելուց հետո էլ պահպանելը, զարգացնելը: Ու մենք՝ գիտակից քաղաքացիներս, երիտասարդ, տարեց, բոլորս այդ ճանապարհին ենք:

4753 | 0
Facebook