Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ինչո՞ւ են հունվարի 13-ին նշում հին Նոր տարին

00:00, կիրակի, 14 հունվարի, 2018 թ.
Ինչո՞ւ են հունվարի 13-ին նշում հին Նոր տարին

Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հին տոմարով Նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:

Նոր տարին հունվարի 1-ին սկսեց տոնվել Ն.Ք. 46 թվականին` Հուլիոս Կեսարի օրոք, երբ նրա կողմից գործածության մեջ դրվեց մի նոր տորմար, որը նրա անունով կոչվեց հուլյան տոմար: Ըստ այդ տոմարի` տարին ուներ ոչ թե 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, այլ 365 օր, 6 ժամ, այսինքն՝ ճշգրիտ հաշվումներով որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր։

Սխալմունքը վերացնելու նպատակով Հռոմի Գրիգոր 13-րդ պապը Եվրոպայի նշանավոր տոմարագետներին հրավիրում է Հռոմ, որպեսզի նորը մշակեն։ Բազմաթիվ նախագծերից ընդունվում է իտալացի բժիշկ և աստղագետ Ալոիս Լիլիոյի նախագիծը, որը կիրառվեց 1582 թվականի հոկտեմբերի 15-ից։ Քանի որ հուլյան տոմարի 11 րոպե 14 վայրկյանի սխալը Ն.Ք. 46 թվականից մինչև 1582 թիվը կուտակվել դարձել էր 10 օր, այսինքն` ժամանակը 10 օր ետ էր ընկել, ուստի սխալն ուղղելու համար որոշվեց 1582թ. հոկտեմբերի 4-ից հետո ոչ թե հոկտեմբերի 5 ընդունել, այլ` հոկտեմբերի 15։

Այսպես սկսվեց նոր տոմարը, որը Հռոմի Գրիգոր պապի անունով կոչվեց «Գրիգորյան»։ Մոտ 340 տարվա ընթացքում նոր տոմարն ընդունեցին աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Վերջինն ընդունեց Եգիպտոսը (1928թ.), իսկ Ռուսաստանը նոր տոմարին անցավ 1918թ. հունվարի 1-ին։ Քանի որ 1582 թվականից մինչև 1918 թվականն, այսինքն` 336 տարում վերոհիշյալ 11 րոպե 14 վայրկյանը կուտակվելդարձել էր 3 օր, ուստի այդ երկրում նոր տոմարը հնից երկար էր ոչ թե 10, այլ 13 օրով։ Այստեղից էլ նոր տոմարի համեմատ հին տոմարի 13 օրվա տարբերությունը։

| | |
10365 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am