Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են

16:40, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են

Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի:

Ս. Գրիգորյանի հաղորդմամբ՝ նշված թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ:

«Համաձայն Հանձնաժողովի նախագահի հանձնարարականի՝ մենք ամենօրյա շարունակական ուսումնասիրություններ ենք անցկացնում. մեր ուսումնասիրությունների արդյունքում մյուս ապրանքատեսակների մասով չենք արձանագրել գնային էական փոփոխություններ: Շուկաններում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը` մասնավորապես գնային քաղաքականությունը մշտապես մեր դիտակետում է: Ուսումնասիրության ներկայիս արդյունքերով այստեղ չարաշահումներ չկան»,-ավելացրել է Ս. Գրիգորյանը:

Խոսելով առաջիկայում սպասվող թանկացումների մասին՝ պատասխանատուն նշել է, որ թանկացումներ հնարավոր են միայն այն ապրանքատեսակների մասով, որոնք ներկրվում են 3-րդ երկրից, որն էլ ԵԱՏՄ կազմում չէ:

«Այդուհանդերձ, այդ դեպքում ևս մաքսատուրքերի փոփոխությունները, որոնք կարող են ազդել որոշ ապրանքատեսակների իրացման գների վրա ոչ էական են՝ 1-4 %: Մենք շարունակելու ենք հետևել, որպեսզի այն ապրանքային շուկայում, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, տնտեսական պայմանների փոփոխություններին համահունչ գնային քաղաքականություն վարվի: Եթե պարզենք, որ որևէ տնտեսվարող սուբյեկտ շուկայում անհիմն գներ է բարձրացրել, Հանձնաժողովը օրենքի ամբողջ խստությամբ ենթարկելու է պատասխանատվության»,-պարզաբանել է Ս. Գրիգորյանը:

| | |
2859 | 0