Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Չի բացառվում, որ այս ամենն օգտագործվում է հենց Կարեն Կարապետյանի դեմ». Արամ Հարությունյանը՝ թանկացման թեմայով Սերժ Սարգսյանի խորհրդակցության մասին

15:20, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
«Չի բացառվում, որ այս ամենն օգտագործվում է հենց Կարեն Կարապետյանի դեմ». Արամ Հարությունյանը՝ թանկացման թեմայով Սերժ Սարգսյանի խորհրդակցության մասին

«Այսօր պայքարել միայն թանկացումների դեմ, պայքարել ինչ-որ բան էժանացնելու համար, նշանակում է, որ ինչ-որ մեկից ենք պահանջում դա անել և այդ մեկը, բնականաբար, Սերժ Սարգսյանն է: Իսկ դրանով մենք ասում ենք, որ ինքը լեգիտիմ է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով թանկացումների դեմ «Ելք»-ի կողմից իրականացվող բողոքի երթին, կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: «Մեր կարծիքը հետևյալն է, որ պետք է ընդամենը պայքարել հանուն իշխանափոխության, և ոչ թե կոնկրետ հարցերի հետ կապված: Մի բան պարզ է՝ այդ թանկացումներն առանց Սերժ Սարգսյանի գիտության հնարավոր չէին, իսկ իր համար վարչապետները եղել են զրահ, այսինքն՝ Սերժ Սարգսյանին պահպանել է ոչ թե իր «ախրանան», այլ, այսպես ասած, իր անվտանգությունն ապահովողները եղել են վարչապետները»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ըստ քաղաքական գործչի, ինչու Սերժ Սարգսյանը թանկացման թեմայով խորհրդաժողով անցկացրեց վարչապետի արձակուրդ գնալուց հետո և արդյոք կիսո՞ւմ է շրջանառվող այն լուրերը, որ թանկացումները կարող են զսպվել իշխանության կողմից՝ դիվիդենտներ շահելու համար, Ա. Հարությունյանը պատասխանեց, «Տեսականորեն, դա հնարավոր է, որ ասեն՝ տեսա՞ք ցարը բարի էր, ինքը չգիտեր, տեսեք՝ ինչքան է մտածում ժողովրդի մասին և ընդառաջ գնաց ժողովրդին: Չի բացառվում նաև այն, որ այս ամենն օգտագործվում է հենց Կարեն Կարապետյանի դեմ: Դա է հուշում այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանը գնացել է արձակուրդ… կարող է ոչ թե գնացել է, այլ ուղարկել են, որպեսզի նա այստեղ չլինի: Ես միշտ ասել եմ, որ վաչապետները գալով պաշտոնի, կարծում են՝ հնարավոր է ինչ-որ բան անել, սակայն կարճ ժամանակ անց հասկանում են, որ հնարավոր չէ: Եթե ցանկացած հարց երկրում լուծում է մի մարդ, իսկ մյուսները, լավագույն դեպքում, գլուխները խոնարհում են, այսպիսով ոչինչ չի լուծվի, իսկ քավության նոխազները հերթով վարչապետներն են դառնում»:

Արամ Հարությունյանի կարծիքով, ընդդիմադիր շարժումը երթի խնդիրը ճիշտ չի ձևակերպել. Նրա խոսքով, սխալ է այն ձևակերպումը, երբ որ մարդկանց ասում են՝ եկեք թանկացման դեմ ընդվզեք, որովհետև ձեր գրպանին է կպել, իսկ եթե չեք գալիս, ապա մենք ոչինչ չենք կարող անել:

«Ես մի բան գիտեմ, եթե մեկը գտնում է, որ պետք է գնա իշխանափոխության կամ մեկ այլ խնդրի լուծման, ապա չպետք է նայի, թե իր հետևից քանի հոգի է գալիս: Ուստի, ես կարծում եմ, որ այդ ամենը՝ թանկացումներ և այլն, կեղծ օրակարգեր են: Իհարկե, բնական է, դա ժողովրդի սոցիալական վիճակի վրա շատ է ազդել, բայց կրկնում եմ, հիմնական խնդիրը պետք է լինի իշխանափոխությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ սա այն դեպքն է, որ մենք չպետք է խնդրենք, որպեսզի Սերժ Սարգսյանը գին իջեցնի: «Ենթադրենք, գինը մի քիչ իջեցրեցինք և գնացինք տուն, հետո՞: Իսկ իջեցնողն ով պիտի լինի. այն մարդիկ, ովքեր ընտրակեղծարարներ են եղել, որոնք 99%-ով իշխանության պատվերով աշխատող մարդիկ են, որոնք առանց վերևին տեղեկացնելու գին չեն բարձրացնի, հակառակ դեպքում, ո՞վ չգիտի, որ այդ մարդկանց հարցը հինգ րոպեում կլուծեն»:

«Ազգային համաձայնության» նախագահի համոզմամբ, թանակցումը հետևանք է այն բանի, որ տնտեսությունը մենաշնորհված է, անկախ չէ և այդ պայմաններում հնարավոր չէ երկրում տնտեսություն զարգացնել:

Պատասխանելով հարցին, թե նա կմասնակցի՞ թանկացման դեմ կայանալիք երթին, քաղաքական գործիչն ասաց, որ մասնակցելու իմաստ, պարզապես, չի տեսնում. «Երբ որ հասունանա այն պահը, որ կհասնեն նախագահական կամ, այսպես ասած, բանը կհասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, մենք իրենցից շուտ այնտեղ կլինենք: Սերժ Սարգսյանից, այսօրվա դրությամբ, միայն մի բան պետք է պահանջել՝ հրաժարականից առաջ ցրի պառլամենտն ու նոր ընտրություններ լինեն»:

| | |
3325 | 0