Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի և Իրաքի սահմանին միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել

11:20, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
Իրանի և Իրաքի սահմանին միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել

Իրանի և Իրաքի սահմանին 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Տեղական ժամանակով ժամը 03:33-ին գրանցված ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է Իրանի Իլամ քաղաքից 70 կմ և Իրաքի Մենդելի բնակավայրից 15 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:

Մինչ այդ, հունվարի 13-ի գիշերն այդ նույն տարածքում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել՝ 4,6 և 3,9 մագնիտուդ ուժգնությամբ:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

6358 | 0
Facebook