Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին բուք է, մերկասառույց և մառախուղ

10:45, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին բուք է, մերկասառույց և մառախուղ

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Թալինի, Արագածի, Աշոցքի, Եղվարդի, Հրազդանի, Կոտայքի, Սպիտակի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

3774 | 0
Facebook