Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

«Ճվճվ Արոյի» որդին վթարի օրը պետք է շտապ ինչ-որ բան տաներ «Էրեբունի» ԲԿ-ում բուժվող հղի կնոջը. «ՀԺ»

10:35, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
«Ճվճվ Արոյի» որդին վթարի օրը պետք է շտապ ինչ-որ բան տաներ «Էրեբունի» ԲԿ-ում բուժվող հղի կնոջը. «ՀԺ»

«Քրեական հեղինակություն համարվող «Ճվճըվ Արո» մա­կանունով հայտնի Արա Վարդանյանի կինը՝ Սար­գիս և Սերժ Վարդանյան­ների մայրը՝ տիկին Նարինեն, սթրեսի մեջ է:

Տիկին Նարինեն այս փուլում չի ցան­կանում զրուցել լրագրողների հետ: «Ինքը հիմա շատ վատ վիճակում է»,-համենայնդեպս, այսպես մեզ փոխանցեց նրա հարսը՝ հունվարի 8-ի ողբերգական վթարի մասնա­կից Սարգիս Վարդանյանի կինը՝ Ռաֆայելան:

Հիշեցնենք, որ Նարինե Վարդան­յանի երկու որդիներն էլ այժմ կալանքի տակ են՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում:

ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մաս­նակից Սարգիս Վարդանյանը մե­ղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կա­նոնները խախտելը, որն անզգուշու­թյամբ առաջացրել է մարդու մահ) և ՀՀ ՔՕ 244 հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Դեպքի հանգամանքների և մե­ղավոր լինելու-չլինելու վերաբերյալ հարցերին Վարդանյանների ընտա­նիքը դեռ չի ցանկանում պատաս­խանել: Երեկ մեզ հաջողվեց զրուցել այժմ կալանքի տակ գտնվող Սար­գիս Վարդանյանի կնոջ հետ:

Ռաֆայելան մեր հարցերին ի պատասխան միայն ասաց, որ ող­բերգական վթարի օրը ամուսինն իր մոտ հիվանդանոցում է եղել: Ռաֆայելան հղի է, առաջնեկին են սպասում, և առողջական խնդիրնե­րի պատճառով «Էրերունի» ԲԿ-ում բուժում էր ստանում. «Մենակ կարող եմ ասել, որ ես իրեն այդ օրը ուղար­կել եմ տուն, տանից ինձ շտապ բան պետք է բերեր, հիմա չեմ ուզում շատ մանրամասնել: Պետք է դա բե­րեր ինձ մոտ, և մենք իրար հետ մնայինք հիվանդանոցում: Չի հասցրել մտնել տուն, դեպքը եղել է»,- ասաց Ռաֆայելան:

Դիտարկմանը, որ ըստ շրջանառվող տեղեկությունների Սար­գիս Վարդանյանն այդ օրն ընկեր­ների հետ հավաքույթի է եղել և խմիչք է օգտագործել, կինը պատաս­խանեց. «Դա սուտ է, նման բան չկա, հաստատ գիտեմ, որ ինքը խմիչք չի օգտագործել, ինձ մոտ է եղել»: Սարգիս և Սերժ Վարդանյաննե­րի մորական պապը հայտնի «Գազի Կոլյան» է, Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է իշխա­նությունների հետ: Կհաջողվի՞ արդ­յոք այս անգամ էլ ջրից չոր դուրս հանել թոռներին, դեռ հայտնի չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

9402 | 7
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Աննա
Աննա 10:42, 13.01.2018
Ուրիշ թեմա էլ չկա? Ճվճվ Արո,հա Ճվճվ Արո:Բավական է,հոգնեցինք այդ թեմայից:
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits 11:25, 13.01.2018
Anna ashotyan es hetuyqd inchi e mrmrum )))))))
Ches tesnum saqulikneri inkub@tor@ hox e patrastum herdakan saqulikin patgevatri )))))))
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits 11:38, 13.01.2018
Kam du dem es shefid barekamin ardaratsnelun )))))
Saqulikneri inkubator@ hognel e.....teratsel u poshmanel
Te che kberer metsn kobinakor kostanyanin
Na el mez kapatsutser
Vor ayd eritsasard@ vtangelov ir kyanq@ vnasazertsel e harnbats u hxbatsats gayishniknerin
Voronq mets vtang ein handisanum hasarakutsyan hamar
Hisheq liskayi arkatsner@.....u budaxyaneri gndakaharutsyun@
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits 11:43, 13.01.2018
Bats toxrq ayd eritasardnerin.....nranq el en zoh ......inchpes gayishnikner@
Mexavor@ saqulikneri inkubatorn e
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits 12:33, 13.01.2018
Vor@ Arden hamarya eresun tari xmum e hayi aryun@
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits 12:34, 13.01.2018
Arden nayev jhudneri
Արմեն
Արմեն 12:27, 15.01.2018
Ընկել եք ճվճվի հետևից, իսկ թուրքերը հայատառ գրողներին մորթազերծ են անում, իսկ դուք ապրեք, որ լատինատառ եք գրում, մնում է, որ ձեր անուն ազգանունն էլ փոխեք