Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Այսօր փորձեցի ծանոթանալ ՊԵԿ-ի կողմից երեկ հրապարակված ներկրվող մեքենաների մաքսային արժեքի ցանկին և պետք է խոստովանեմ, որ ուղղակի ցնցված եմ». Երվանդ Ղարիբյան

17:15, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
«Այսօր փորձեցի ծանոթանալ ՊԵԿ-ի կողմից երեկ հրապարակված ներկրվող մեքենաների մաքսային արժեքի ցանկին և պետք է խոստովանեմ, որ ուղղակի ցնցված եմ». Երվանդ Ղարիբյան

Այսօր փորձեցի ծանոթանալ ՊԵԿ-ի կողմից երեկ հրապարակված ներկրվող մեքենաների մաքսային արժեքի ցանկին և պետք է խոստովանեմ, որ ուղղակի ցնցված եմ: Ավելի անգրագետ, ոչ կոմպետենտ փաստաթուղթ ես դեռ չեմ հանդիպել: Հրապարակված ցանկի միայն Լյուքս դասի ավտոմեքենաների բաժինը նայեցի, որը բավական էր, որպեսզի պարզ լինի, որ ցանկը կազմողները ոչ միայն մեքենաներից կիլոմետրերով հեռու են, այլև կուրսի չեն, որ գոյություն ունի ինտերնետ, google, կամ գոնե yandex, որպեսզի գոնե մի փոքր փնտրեին և ուսումնասիրեին մեքենաներն ու գները: Փաստաթղթում ոչ մի բացատրություն կամ ծանոթագրություն չկա, որպեսզի պարզ լինի գոնե գները դոլարով են, եվրոյով են, ֆունտ ստերլինգով են, դրամով են, թե բիտքոյնով: Նախ, մեքենաների անունները սխալ-պռատ են, որն ինքնին անգրագիտություն է և կոռուպցիայի աղբյուր: Երկրորդ, ՊԵԿ-ում կարծում են, որ աշխարհում գոյություն ունի լյուքս դասի ընդամենը 35 մոդել: Ընդ որում, ցանկում գրված է 2018 թվական, որից պետք է ենթադրել, որ դրանք բոլորը նոր՝ այս տարվա մեքենաներ են, մինչդեռ այդ 35 մեքենայից 29-ն այսօր չի արտադրվում: Որպեսզի պարզ լինի, բերեմ մի քանի օրինակ: 21 համարի տակ կարդում ենք՝ Lamborghini Gallardo, որի արժեքը սահմանված է 170500 չգիտեմ ինչ: Lamborghini Gallardo-ն արտադրվել է 2003-ից 2013թթ ընթացքում և մի 35 տարատեսակ հաստատ ունի: Ո՞ր մեքենայի մասին է խոսքը և ո՞ր թվականի արտադրության: Որպեսզի իմանանք, թե մոտավորապես ինչքան արժե այս մեքենան, մտնում ենք ամերիկյան Kelley Blue Book, որով առաջնորդվում է ամերիկյան ողջ ավտոշուկան և տեսնում ենք, որ Lamborghini Gallardo-ի գինը, կախված տարեթվից և տարատեսակից, կարող է տատանվել 59900-ից մինչև 214500 դոլար https://www.kbb.com/cars…/…/used-cars/lamborghini/gallardo/…: Հաջորդը՝ Ferrari 360 Modena, որի արժեքը սահմանված է 150700 դարձյալ չգիտեմ ինչ: Դարձյալ, ենթադրվում է լրիվ նոր՝ 2018թ-ի մեքենայի համար: Պետք է հիասթափեցնեմ ՊԵԿ-ին. Ferrari 360 Modena-ն արտադրվել է 1999-ից 2005 թթ-ի ընթացքում, իսկ նրա գինը KBB-ում սկսում է 60 հազար դոլարից և հասնում մինչև 188791 դոլար՝ Challenge Stradale կիսամրցարշավային տարբերակի համար https://www.kbb.com/cars-for-sale/cars/ferrari/360/…: Բայց, ամենահետաքրքիրը Ford GT 40 մոդելն է, որը հայրենի ՊԵԿ-ը գնահատել է 168300 կրկին չհասկացա ինչ դրամական միավորով: Ժողովուրդ, այս մեքենան Ford մակնիշի ամենաթանկարժեք կոլեկցիոն մրցարշավային մեքենան է, որը հատուկ ստեղծվել է Ferrari-ին Լե Մանի մրցարշավում հաղթելու համար: Արտադրվել է 1964-1969 թթ-ի ընթացքում 105 օրինակով: Այս մեքենան վաճառվում է միայն աճուրդով՝ մի քանի միլիոն դոլար արժեքով: Անցյալ, թե նախանցյալ տարի դրանցից մեկը վաճառվեց 7 միլիոն դոլարով: Եթե ՊԵԿ-ը իր սահմանած գնով մի տասը հատ Ford GT 40 ճարի, թող ձայն հանի, հաստատ առնող կճարենք: Չեմ ուզում շատ երկարացնել, բայց ցուցակում ներկայացված ցանկացած մեքենայի վերաբերյալ կարող եմ խրձով տվյալներ բերել, որոնք հակառակը կապացուցեն: Սա, ընդամենը, մեկ՝ լյուքս դասի մեքենաների բաժնում, ես պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում մյուս բաժիններում: Պարզապես խայտառակություն է:

| | |
21186 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
hay
hay 18:24, 12.01.2018
ESA MER ERKIR@, KARAQ POXEQ? POXEQ..... DUQ PETQ E SKSEQ VOR HASARAKUTYUN@ HASKANA KOXQ@ XELQ@ GLXIN MARDIQ KAN KANGNAC...
hay
hay 18:35, 12.01.2018
U MI BAN ETE KA DZER MEJ DUXOV U CHISHT MARDIQ ET AMEN@ BARDZRADZAYNEQ HERUSTAALIQNEROV, VOR AVELI SHAT MARDIK TESNEN U HASKANAN...