Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թունիսում 800 ցուցարար է ձերբակալվել

16:40, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Թունիսում 800 ցուցարար է ձերբակալվել

Թունիսում շաբաթվա սկզբից իրավապահները մոտ 780 ցուցարարի են ձերբակալել, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:

Թունիսի բնակիչներն այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպում տնտեսական կոշտ միջոցների դեմ: Ցուցարարներն իրավապահների ուղղությամբ քարեր են նետում, այրում մեքենաներ և կոտրում խանութների ապակիները: Իրավապահներն, իրենց հերթին, արցունքաբեր գազ են կիրառում ցուցարարներին ցրելու համար:

Ըստ վերջին տեղեկությունների՝ ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել, մոտ 50 իրավապահ վիրավոր է:

Ցուցարարների կարծիքով՝ երկրի ընթացիկ բյուջեն պետք է վերանայվի, քանի որ այն անարդար է:

5043 | 0
Facebook