Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որդիս աջ ղեկով մեքենա է վարում, բայց ես կողքին չեմ նստում. լարվածություն է առաջանում մոտս». կառավարության ներկայացուցիչը՝ հավաքվածներին

16:00, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
«Որդիս աջ ղեկով մեքենա է վարում, բայց ես կողքին չեմ նստում. լարվածություն է առաջանում մոտս». կառավարության ներկայացուցիչը՝ հավաքվածներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության երեկվա նիստում նշել էր, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների համաձայն, աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների քանակն 28 տոկոսով ավելի է, քան ձախակողմյանը, իսկ վիրավորների քանակն ավելի է 39 տոկոսով:

Կառավարության շենքի մոտ հավաքված աջ ղեկով մեքենաների վարորդները, դիմելով կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանին, հարցրին. «Բա խի՞ շուտ չէին հրապարակում էդ թվերը: Նախորդ օրը հանդիպել էինք նախարար հետ, ինչո՞ւ ոչինչ չասաց: Մի գիշերում ստատիստիկա նկարելն աբսուրդ է: Մինչ այդ մեզ ասում էին՝ պարտադիր չէ ստատիստիկան»:

«Ուսումնասիրությունը երբ պատրաստ է եղել, հրապարակվել է»,- պատասխանեց կառավարության ներկայացուցիչն, ում որդին ևս աջ ղեկով մեքենա է վարում. «Ես կողքին չեմ նստում, լարվածություն է առաջանում մոտս... Չափահաս մարդ է, ինքը կորոշի ինչ անել մեքենայի հետ»:

Հիշեցնենք՝ կառավարությունը երեկ ընդունել է վիճահարույց նախագիծը:

6164 | 1
Facebook