Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Քանի դեռ Բիլյանի և Բարսեղյանի պահանջը չի կատարվել, մենք այստեղ ներկա չենք լինի»․ Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը լքեցին նիստերի դահլիճը

15:10, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
«Քանի դեռ Բիլյանի և Բարսեղյանի պահանջը չի կատարվել, մենք այստեղ ներկա չենք լինի»․ Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը լքեցին նիստերի դահլիճը

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի հենց սկզբում Սեֆիլյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ։ Պաշտպան Տիգրան Հայրապետյանը նույնպես միջնորդեց այդ հարցով ու թեև դատարանը, նախագահությամբ Տաթևիկ Գրիգորյանի, առարկեց միջնորդության դեմ, այնուամենայնիվ, Սեֆիլյանը հայտատրարեց․ «Դուք տեղյակ եք, որ այս օրերին մեր ընկերները հացադուլի մեջ են գտնվում: Ելնելով այս իրավիճակից, քանի դեռ Բիլյանի և Բարսեղյանի պահանջը չի կատարվել, ես այլևս ֆիզիկապես այստեղ ներկա չեմ լինի: Լավ լսեք, ես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ նաև իմ պաշտպաններից և լքում եմ դահլիճը․․․ Ժողովուրդ, ձեզնից է կախված տղաների կյանքն, ակտիվ եղեք»,- ասաց նա և հեռացավ:

Նույն գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը նույնպես միացավ Սեֆիլյանի հայտարարությանը` հետևելով նրան: «Ես դատարանի թույլտվությունը չեմ հարցնում: Ես նույնպես ժամանակավորապես հրաժարվում եմ իմ պաշտպաններից մինչև Արմենն ու Սմբատը չտեղափոխվեն «Արմավիր» ՔԿՀ»,- ասաց նա:

Թեև դատավոր Տաթևիկ Գրիգորյանը փորձեց ընդդիմանալ նրանց` թույլ չտալով հեռանալ, սակայն վերջինները չլսեցին և լքեցին դահլիճը:

| | |
1357 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am