Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 3-րդ տարին

12:00, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 3-րդ տարին

2015 թվականի այս օրը եղեռնագործություն կատարվեց Գյումրիում։ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողը հրազենով և սվինով սպանեց Ավետիսյանների ընտանիքին:

Սպանվեցին տանը գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները։ Մեղադրանք առաջադրվեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, թեև, ըստ գործում ներգրավված փորձագետների, առկա էին հիմնավոր կասկածներ, որ Պերմյակովը Ավետիսյանների սպանության միակ հեղինակը չէ։

Պերմայոկվի ձեռքով պանվել էին՝ Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961թ․ ծնված, ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959թ․ ծնված, ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981թ․ ծնված, նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990թ․ ծնված, ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979թ․ ծնված, դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց ծանր առողջական վիճակում և ենթարկվել վիրահատության։ Ավաղ, բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը. Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում:

2015 թվականի օգոստոսի 12-ին Կայազորային զինվորական դատարանն Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով։

Այնուհետև պանության մասով գործը հանձնվեց հայկական կողմին:

Առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նիստի նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը, ներկայացնելով վճիռը, ապացուցված համարելով Վալերի Պերմյակովին ներկայացված մեղադրանքները (երկու կամ ավելի անձանց սպանություն` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), ամբաստանյալին դատապարտեց ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ. հունվարի 13-ից:

| | |
4905 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am